Այսօր մենք կպատմենք մի շատ տարօրինակ ծիսակարգի մասին, որը գոյություն է ունեցել դեռ շատ հին ժամանակներից էֆիոպական Օմո ցեղում: Ծիսակարգի կանոնները շատ պարզ են. որպեսզի տղանները կարողանան գրավել աղջկա սիրտը, երիտասարդները պետք է որոշ ժամանակի ընթացքում մեծ որովայն ձեռք բերեն և որքան այն մեծ լինի, այնքան կավելանան մասնակցի շանսերն ամենագեղեցիկ հարսնացուին ընտրելու հարցում: Դատավորների դերում հանդես են գալիս ցեղի ավագները, ովքեր էլ ընտրում են հաղթողին: