Ֆլեշմոբ հայկական ոճավորված «կոպի» գլխազարդերով


09:23 , 12 նոյեմբեր, 2013

«Սարի աղջիկը հայկական երգ է» նախագծի շրջանակներում հայուհիների մի խումբ ֆլեշմոբ է անցկացրել՝ լուսանկարվելով ոճավորված հայկական «կոպի» գլխազարդերով։ Լուսանկարները դառնալու են նախագծի տարածմանը նպաստող բաններ-պաստառներ։ Նախագծի մասնակիցները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ ֆլեշմոբին։