«Մենք սատարում ենք Վարդան Պետրոսյանին» խմբի ակտիվիստներին արգելում են ստրագրահավաք անցկացնել


15:13 , 11 նոյեմբեր, 2013

Թամանյանի արձանի մոտ ինչ-որ անձինք (ենթադրում եմ Կասկադի սեփականատերերի հետ կապ ունեցող) «Մենք սատարում ենք Վարդան Պետրոսյանին» խմբի ակտիվիստներին արգելում են արդար դատաքննության պահանջով ստրագրահավաք անցկացնել: Նրանք պատճառաբանում են, թե «տարածքն իրենց սեփականություն է»: Ես մեկնում եմ այնտեղ եւ ցանկալի կլինի, որ լրագրողները նույնպես գան դեպքի վայր: