Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը` Մոնիկա Բելուչին, շարունակում է բոլորին ապշեցնել իր գեղեցիկ կազմվածքով, անգամ երկու երեխա ունենալուց հետո: Միշտ գեղեցիկ լինելու համար դերասանուհին չի տանջում իրեն դաժան դիետաներով: Տեսնենք, թե ինչ սննդակարգի է նա հետևում:
Օր առաջին
Նախաճաշ
Մի բաժակ անյուղ բնական յոգուրտ թարմ մրգերով
Ճաշ
200 գրամ տավարի անյուղ խաշած միս
200 գրամ կանաչեղեն 1 թեյի գդալ բուսական յուղով
40 գրամ հաց
150 գրամ հատապտուղ
Ընթրիք
150 գրամ եփած բրինձ 1 թեյի գդալ ձիթապտղի յուղով և 10 գրամ պանրով
100 գրամ թարմ բանջարեղենային աղցան 1 թեյի գդալ ձիթապտղի յուղով
1 միրգ
Օր երկրորդ
Նախաճաշ
1 բաժակ սուրճ անյուղ կաթով առանց շաքարի
1 փոքրիկ տոստ 1 թեյի գդալ ջեմով
Ճաշ
ձվածեղ երկու հավկիթից
200 գրամ շոգեխաշած դդմիկ
40 գրամ հաց
1 նարինջ
Ընթրիք
120 գրամ անյուղ խաշած միս
թարմ բանջարեղենային աղցան 1 թեյի գդալ ձիթապտղի յուղով
50 գրամ հաց
1 միրգ
Օր երրորդ
Նախաճաշ
1 բաժակ կիտրոնով կանաչ թեյ առանց շաքարի
1 փոքր տոստ 1 թեյի գդալ մեղրով
1 գրեյպֆրուտ կամ նարինջ
Ճաշ
100 գրամ անյուղ պանիր
200 գրամ ճաշած կարտոֆիլ երկու թեյի գդալ ձիթապտղի յուղով և սամիթի և մաղադանոսի քիչ քանակությամբ
Ընթրիք
150 գրամ սպագետի թարմ լոլիկով և 1 թեյի գդալ բուսական յուղով
1 միրգ
Օր չորրորդ
Նախաճաշ
1 բաժակ անյուղ բնական յոգուրտ երկու թեյի գդալ մեղրով
40 գրամ պանիր
Ճաշ
50 գրամ խաշած բրինձ 1 թեյի գդալ ձիթապտղի յուղով
100 գրամ շոգեխաշած դդմիկ
100 գրամ հորթի խաշած միս
40 գրամ հաց
150 գրամ ցանկացած հատապտուղ
Ընթրիք
200 գրամ ձկան անյուղ միս
150 գրամ ցանկացած կանաչեղեն
1 թեյի գդալ ձիթապտղի յուղով
40 գրամ հաց
1 միրգ
Օր հինգերորդ
Նախաճաշ
1 բաժակ հյութ բնական մրգից
1 փոքր տոստ 1 թեյի գդալ ջեմով
Ճաշ
100 գրամ մակարոն
200 գրամ կանաչեղեն 1 թեյի գդալ բուսական յուղով
փոքր ճյուղ խաղող կամ նարինջ
Ընթրիք
200 գրամ ձկան անյուղ միս
50 գրամ սոխ, 50 գրամ կանաչեղեն 1 թեյի գդալ ձիթապտղի յուղով
1 միրգ
6-րդ և 7-րդ օրը Մոնիկա Բելուչին կրկնում է նախորդ 5 օրերից ցանկացածը: