Վարդան Պետրոսյանին առաջադրված հոդվածով կարող են դատապարտել մինչև 10 տարի


13:54 , 9 նոյեմբեր, 2013

Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք են առաջադրել ՀՀ Քերական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննական մարմինը որոշում է կայացրել դիմել դատարան՝ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար:

Հավելեմ, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասում ասվում է.

Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

ՀԳ, Ցավալի և դժբախտ իրականություն: