Պատգամավորները քննարկումների ժամանակ արդեն տատիկ պապիկներին են հիշում


23:08 , 8 նոյեմբեր, 2013

Պարզվում է ԱԺ պատգամավորներից շատերի սերն ու հարգանքը միմյանց հանդեպ այնքան խորն է, որ անգամ ԱԺ քննարկումների ժամանակ տատիկներին են հիշում, այն էլ՝ անվան մակարդակում: Այլապես ինչպես հասկանանք այն, որ պատգամավորներից մեկը պահանջելով իրեն դիմել անձնագրային տվյալների հիման վրա՝ չի խորշում հակադարձելուց ու դիմացինի տատիկին (որքան գիտեմ բաբո ասում են տատիկներին) ըստ էության անվանում է Լյովիկ: Հարց է առաջանում. այդ տատիկի անձնագրում էր այդպես գրված, թե տատիկների դեպքում անձնագիր հաշվի առնել պետք չէ: 

Հ.Գ. Այսօրվա միջադեպը անձնավորված դիտարկելը միանգամայն սխալ է, քանզի անձանց հետևից ընկնելով՝ հաճախ մոռանում ենք բուն երևույթի ու դրա դատապարտման մասին: