Պատկերացնո՞ւմ եք` «Ժառանգությունը», ՀՀԿ-ը, ՕԵԿ-ը միասին փողոց դուրս գան` երկրի ապագայի հանդեպ մտահոգություններով...


02:57 , 8 նոյեմբեր, 2013

Ուկրաինայի ինքնիշխանությանը, ինքնիշխան որոշումներին եւ եվրոպական հեռանկարին հավատացող երեք քաղաքական ուժեր` «ՈւԴԱՐ», «Բատկեւշչինա» եւ «Ազատություն», որոնցից առաջին երկուսը նաեւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ են, բազմահազարանոց ցույց են անցկացրել Կիեւում: «Украина - это Европа», «Юле - волю», «Долой московских оккупантов» ցուցապաստառներով` նրանք իրենց վերաբերմունքն են արտահայտել ներկա իրավիճակի, ռուսական ճնշումների ու երկրի ապագայի հանդեպ: Ամենամեծ մղձավանջի դեպքում էլ չեմ պատկերացնում, որ Հայաստանից ԵԺԿ անդամ երեք կուսակցությունները` «Ժառանգությունը», ՀՀԿ-ը, ՕԵԿ-ը, որ հռչակագրով խոստացել են Հայաստանը մերձեցնել Եվրոպային, ուկրաինական քաղաքական ուժերի հանգույն այսօր միասին փողոց դուրս գան նույնատիպ կարգախոսներով... Չէ, բայց պատկերացնո՞ւմ եք, որ, օրինակ ես եւ Սամվել Ալեքսանյանը միասին բռնել ենք` «Հայաստանը Եվրոպա է» պլակատը ու վանկարկում ենք` «Ազատություն Շանթին», իսկ ՀՀԿ խմբակցության պատամավորները գոչում են` «Долой московских оккупантов»... Ցավոք, ես էլ չեմ պատկերացնում, իրավացի եք...

Կից նյութն` այստեղ