Ֆեյսբուքի 10 պատվիրանները


00:13 , 8 նոյեմբեր, 2013

1. Ես եմ քո սոցցանցը, ինձանից բացի այլ սոցցանցերներ չպիտի լինեն քեզ համար:

2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես` բացի Ցուկերբերգից:

3.Քո պատվիրատուի անունը զուր տեղը չպիտի արտասանես: 

4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի կիրակի գրես, թե ինչքան ես լակել:

5.Պատվիր քո գրառումները տեղադրող կայքերը:

6.Մի սպանիր անիմաստ ստատուսներով:

7.Մի շնանար այլոց ստատուսների տակ:

8.Մի գողանար այլոց գրառումները:

9.Քո ֆրիենդների դեմ սուտ վկայություն մի տուր:

10.Ոչ քո մերձավորի ֆրիենդների, ոչ նրա լայքերի վրա աչք մի ունեցիր: