Tert.am-ը գրում է.
Դահունպաո թեյը շատ հայտնի է գուրմանների շրջանում, սակայն այսօր այն գնել գրեթե անհնար է։ Ըմպելիքի պատմությունը լի է լեգենդներով և դուր կգա արևելյան պատմությունների սիրահարներին, հայտնում է Luxlux.net-ը։
Այժմ Դահունպաո թեյը գրեթե անհնար է գնել, համենայնդեպս, վերջին շատ փոքր խմբաքանակը պաշտոնապես հանձնել են թանգարանին 2006-ին։
Դահունպաո թեյը հավաքել են 6 թփերից, որոնք աճում են Չինաստանի Ֆուցզյան նահանգում։ Այդ թփերն արդեն մոտ 350 տարեկան են, և 2006-ին Չինաստանի իշխանություններն այդ բույսն անվանել են ազգային սեփականություն և արգելել տերևներ հավաքելը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ