Չիզքեյք բանանով և կաթնաշոռով


18:00 , 6 նոյեմբեր, 2013

Անհրաժեշտ է`

3 բանան

300 գր կաթնաշոռ

150 գր շաքարավազ

մի պտղունց աղ

3 ճաշի գդալ ալյուր

3 հավկիթ

160 գր թթվասեր

Պատրաստման եղանակը`

Բանանն ու կաթնաշոռը տրորել, ավելացնել շաքարավազը, աղը: Հարում ենք հավկիթները, ավելացնում ալյուր, հավկիթ, թթվասեր (ամեն նոր բաղադրիչից հետո հարում ենք):

Լցնում ենք տարրայի մեջ և տեղադրում 150C միացրած ջեռոց 1 ժամ 10 րոպեով: Թողնում ենք, որ սառչի և մեկ գիշերով դնում սառնարան:

Բարի ախորժակ:)