Առավոտյան նախաճաշ. չիպսեր լավաշից


10:19 , 2 նոյեմբեր, 2013

Բաղադրությունը

բարակ լավաշ -2 հատ

թթվասեր -200 գրամ

պանիր -300 գրամ

ձու -1 հատ

սև պղպեղ

սխտոր

խմելի, սունելի

կարի

 Պատրաստման եղանակը

Թթվասերն ու ձուն խառնել, աղ ցանել: Եթե պանիրն աղի է, աղը գործածել չափավոր: Սխտորը մանր քերիչով անցկացնել, խառնուրդը քսել լավաշին: Վրան ցանել շատ մանր քերած պանիրը: Կտրատել գեղեցիկ քառակուսիներով կամ եռանկյուններով: 

Տապական յուղելու կարիք չկա: Շարել ու դնել 190 աստիճանի ջեռոցը 5-10 րոպե