Ոնց հասկանում եմ Տարոն Մարգարյանը անցել է ընդդիմության շարքերը: Հեսա տրանսպորտը կթանկացնի, ժողովուրդը արդեն հեղափոխություն կանի, իսկ Տարոնը դրան նպաստում է:
Կամ Տարոն Մարգարյանը անցել է ժողովրդի կողմը, և միտումնավոր է անում, կամ Տարոն Մարգարյանի դեմ դավադրություն է կազմված: Թող զգուշ լինի, հասարակական ալիքն ավելի հզոր կլինի, եթե այս անգամ էլ այդ բեռը վերցնի իր ուսերին, հաստատ կտա հրաժարական, իր անունը վերջնականապես կսևանա: