Tert.am-ը գրում է.

Առկա անվտանգային սպառնալիքների հանդիման լինենք համերաշխ, լինենք միասնական և միաբան, որ կարողանանք անկորուստ պահպանել հայրենի մեր երկիրը։

Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Անխռով ազգային մեր կյանքը, մեր պատգամն ենք բերում իշխանություններին, ինչպես սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պետք է ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք։

Վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում, արիությունը ոգու զորություն է, արդարությունն ու ճշմարտությունը պաշտպանելու համար։ Սիրելի՛ ժողովուրդ, ապրենք աստվածաբանությամբ, հավատքով ու հույսով հզոր, աննկուն, չտկարանանք դժվարությունների առջև։

Մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ, Աստված երկնային բարձրունքներից հեղելու է մեր կյանքին խաղաղության ապահովության ու անվտանգության իր օրհնությունները։ Մշտահունչ պահենք մեր հոգիներում և մեր սրտերում աղոթքն առ Աստված, Աստված միշտ օգնական է լինելու և պահապան է լինելու մեր ժողովրդին այսօր և հավիտյան»,- եզրափակեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել