Tert.am-ը գրում է․

Ոսկեպարում մերթընդմերթ իրավիճակը լարվում է։ Ականազերծման աշխատանքները շարունակվում են, Պաշտպանության նախարարությունը սակրավորների նոր խումբ ուղարկեց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք։

Բնակիչները կրկին փորձեցին մոտենալ եկեղեցուն, սակայն ոստիկանական ուժերը նրանց թույլ չտվեցին։

«Այս պահին մի գնացեք, դուք գնալու եք, բախում է լինելու։ Ռազմական ոստիկանությունը ծառայություն է անում, հիմա կվերջացնի կգնաք 2 ժամից։ Համբերե՛ք, երբ ճանապարհը բացվի կգնաք»,- ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը։

Բնակիչների հակադարձումներին, թե եկեղեցին հանձնում են, Հակոբյանն ասաց․ «Հստակ գիտեմ, եկեղեցին չի տրվելու»։

Բնակիչների հակադարձմանը, թե տեսե՞լ է Մհեր Գրիգորյանի գրասենյակի տարածած քարտեզները, նա բացասական պատասխան տվեց․ «Ո՛չ, չեմ տեսել»։

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի փորձեց հոգևորական գնալ, ինչին ի պատասխան փոխոստիկանապետն ասաց․ «Մեկ ժամ հետո եկեք»։

Բնակիչներից մեկն էլ, երբ փորձում էր գնալ եկեղեցի, ասաց․ «Դո՞ւ ես որոշում գնամ եկեղեցի, թե ոչ, ինձ ոչ ոք չի կարող ասել ինչ անեմ»։

«Այդ ի՞նչ ձև ես խոսում։ Ոչ ոք չփորձի այստեղ շանտաժ անել, ուրիշ ձև կլինի ամեն բան»,- հակադարձեց Կարեն Հակոբյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել