care 59Doctors.am-ը գրում է.

Գեղեցկությունը թեյի մեջ է            
Այսօր վաճառքում հայտնվել են բազմաթիվ ու բազմազան կոսմետիկ միջոցներ, այդ թվում և բուժող հատկությամբ օժտված: Բայց որակյալ կոսմետիկ միջոցները այնքան էլ էժան չեն, և դրանց ներզործությունն էլ հաճախ կարճատև է լինում, իսկ տարիքի հետ կարող են նաև վնասակար հետևանքներ առաջացնել:    
Փոխարենը մեզ միշտ օգնության կհասնի սովորական թեյը, որը միշտ մեր "ձեռքի տակ" է: Թեյն օժտված է մեր մաշկի և մազերի առողջությունն ու երիտասարդությունը վերականգնելու կախարդական հատկությամբ:               
Մաքրում ենք օրգանիզմը և երիտասարդանում          
Օրեց օր մեր մաշկը ենթարկվում է վնասակար գործոնների ազդեցությանը: Մեծ քաղաքների մթնոլորտի ադտոտումը, քամին, սառնամանիքը, արևի ճառագայթները, գրասենյակներում տեղադրվոդ օդորակիչներից փչող օդը քայքայում են մաշկի պաշտպանիչ շերտը՝ թուլացնելով դրա հատկությունները: Այս առումով ամենամեծ հարվածն իր վրա է կրում դեմքի մաշկը, որը  միշտ բաց է: Ոատի անընդհատ պետք է հետևել դրան՝ մաքրել, խոնավացնել, տոնոաը բարձրացնել: Բոլոր այս խնղիրները հրաշալիորեն կարելի է լուծել թեյի կոսմետիկայի միջոցով:       
Յուղոտ, ծակոտկեն, թուլացած, թարախաբշտիկների և գրգռման հակումով մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում լոսյոնի մեջ կանաչ թեյի խիտ թուրմ ավելացնել՝ վերցնելով թեյի 1/4 և լոսյոնի 3/4 մասերը: Թեյը մեծ քանակությամբ դաբաղանյութեր է պարունակում, որոնք վարակազերծում են մաշկը:            
Իսկ կանաչ թեյի խիտ թուրմից պատրաստված սառցե խորանարդիկների օգնությամբ մաշկին կարելի է վերադարձնել թարմությունն ու երիտասարդությունը: Դրա համար բավական է սառույց պատրաստելու կաղապարի մեջ 3/4 բաժակ թեյի թուրմ լցնել և ամբողջ գիշեր այն պահել սառցախցիկում:    
Թառամող մաշկի դեպքում ամեն առավոտ երկու անգամ այդ խորանարդիկներով շփեք    
դեմքի մաշկը և դեկոլտեի հատվածը: Այս գործողությունը մաքրում, սնուցում և վարակազերծում է մաշկը, ինչպես նաև մարզում է անոթները՝ խթանելով արյան շրջսւնառությունը և խոչընդոտելով կնճիռների առաջացմանը: Սառցե խորանարդի ազդեցությունն ուժեղացնելու համար 1 բաժակ թեյին ավելացրեք 1 թեյի զղալ աղ, 1 ճաշի գդալ խնձորի քացախ կամ քամած լիմոնի հյութ:
Փայլուն աչքերի գաղտնիքը            
Ի՞նչ է անում սովորաբար կինը, երբ հարկ է լինում շտապ թարմացնել իր տեսքը, կարգի    
է բերում սանրվածքը՝ չմոռանալով հարդարել դեմքը և եղունգները: Իսկ ահա աչքերի մասին հաճախ մոռանում է:
Այնինչ, մարդիկ առաջին հերթին նկատում են հոգնած, կարմրած աչքերը: Այդ կարգի տխուր հետևանքներից խոաափելու համար հետևեք մեր խորհուրդներին:    
Երկար աշխատելու արդյունքում հոգնած աչքերը հանգստացնելու համար ամեն օր քնելուց առաջ լավ կլինի թեյի թրջոցներ դնել աչքերին: Դրա համար թրմեք սովորական կանաչ թեյը, դրանով թրջեք բամբակե տամպոնները և 5 րոպե պառկեք՝ տամպոնները աչքերին դրած: Կարելի է նաև երկու թեյի ծրար եռացնել, երկու րոպե թողնել ջրի մեջ, այնուհետև քամել և ոչ շատ տաք վիճակում դնել աչքերին և մինչև թողնել սառչելը: Դրանից հետո ցանկալի է աչքերի տակ թարմ վարունգի բարակ կտրտած շրջանակներ դնել:          
Նման թրջոցները օգտակար են նաև աչքերի այտուցման դեպքում: Դրանք հանգստացնում են մաշկը և աչքերին առանձնահատուկ փայլ են հաղորդում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել