Սիրելի լեդիներ, եթե Ձեր եզունգները հաճախ կոտրվում են, եւ Դուք չգիտեք՝ ինչ անեք, ապաLadynews.am-ն առաջարկում է՝ դրանք ամրացնել կիտրոնի եւ ձիթապտղի յուղով պատրաստված վանաների միջոցով:

1.100 գրամ ձիթապտղի վրա ավելացրեք տասը կաթիլ լիմոնի թարմ հյութ: Ստացվածն ամբողջությամբ քսեք եղունգներին, հագեք ձեռնոցներ եւ թողեք՝  այդպես մնա ամբողջ գիշեր:

2.Տաքացրած բուսական յուղի վրա ավելացրեք կիտրոնի հյութի մի քանի կաթիլ, ինչպես նաեւ մեկ սրվակ՝ A վիտամիններով հարուստ: Եղունգները դրեք դրա մեջ ամեն օր` քսան րոպեով:

3.Կիսեք կիտրոնը երկու մասի եւ եղեունգները մտցրեք կիտրոնի մեջ: Այդպես թողեք տասը րոպե:

4.Կանաչ թեյը խառնեք բուսական յուղի հետ եւ եղունգները պահեք այդ խառնուդի մեջ տասը րոպե: Բուժման համար այն կրկնեք մեկ օր անց: Կանխարգելման համար այն կարելի է կատարել ամեն օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել