replik.am-ը գրում է.

Չինաստանի Հոնգ Կոնգ քաղաքում 22-ամյա աղախինը ձերբակալվել է: Նա մեղադրվում է տիրոջ թեյի մեջ մեզ և լվացքաջուր խառնելու համար: Այդ իսկ պատճառով ստիպված է լինելու 3 տարի անցկացնել բանտում:

Դեպքի օրը, երբ տերը թեյից տարօրինակ հոտ է զգացել վեճի է բռնվել աղախնի հետ, որոշ ժամանակ անց նա ընդունել է, որ թեյի հետ գաղտնի կերպով ինչ-որ բան է խառնել, սակայն նրա այդ քայլի պատճառները դեռևս հայտնի չեն:

Այժմ աղախինը ձերբակալվել է առողջության համար վտանգավոր նյութեր օգտագործելու համար, իսկ տերն ազատվել է նրա նման անբարեխիղճ աշխատողից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել