Mine Tails Should Urgently Be ProcessedՄեզանում հանքավայրերից կորզվում են հիմնականում ոսկի, արծաթ, պղինձ մոլիբդեն: Իսկ մնացած օգտակար հանածոները հայտնվում են պոչամբարներում կամ լցակույտերում` այդտեղից էլ տարածվում շրջակա միջավյրում` աղտոտելով հողն ու ջուրը: Հայաստանի հանքավայրերի հարստապոչերը անհապաղ պետք է վերմշակվեն, կորզվեն բոլոր օգտակար տարրերը: Այս մասին իր «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» գրքում գրում է  ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը: Ըստ մասնագետի` թափոնների հետ պոչամբարներ են լցվում` պղինձ, մոլիբդեն, արծաթ, ռենիում, ոսկի, սելեն, տելուր, բիսմուտ, նիկել, կոբալտ, կապար, ցինկ, երկաթ, վանադիում, սկանդիում պլատին, պալադիում, ծծումբ:

«Թափոններում և պոչամբարներում առկա օգտակար տարրերը մթնոլորտային տեղումների և թթվածնի ազդեցության ներքո կամ կկորցնեն իրենց «ապրանքային» տեսքը, կամ էլ ջրերի ու քամիների օգնությամբ կսփռվեն շրջակա միջավայր՝ կեղոտելով ու թունավորելով այն: Ասվածը բերում է այն համոզման, որ որ օգտակար հանածոների հանքաքարերում առկա օգտակար բաղադրիչները շատ ավելի ձեռնտու եւ նպատակահարմար է կորզել հենց սկզբից`հիմնական տարրերի կորզմանը զուգընթաց: Կա եւս մի շատ կարեւոր հանգամանք. Հանքաքարերի համալիր օգտագործումը` հիմնական եւ հարակից բաղադրիչների զուգահեռաբար կորզումը, լեռնահանքային ձեռնարկությունների արտադրանքի տեսականու մեծացմանը զուգընթաց երկարացնում է ձեռնարկությունների «կյանքի տեւողությունը, մեծացնում արդյունավետությունը եւ նպաստում աշխատավորների սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավմանը»,- մասնավորապես գրում է Հրաչյա Ավագյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել