Aysor.am-ը գրում է.

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կոչ արեց բնապահպաններին զբաղվել պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան ու հանգստյան գոտու տարածքում հայտնաբերված կենդանիներով:

«Բնապահպաններին կոչ եմ անում թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, որովհետև էլ մսի պահածո չկա, որ ուտեն, կարող է սովածանան», - ասաց Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ Գրիգորյանի առանձնատանն ու հանգստյան գոտում ԱԱԾ խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք զինամթերք, «Զինվորի բաժին» մակնշմամբ բազմաթիվ մթերքներ` պահածոներ, խտացրած կաթ և այլն, որոնք տեղի աշխատակիցների խոսքով օգտագործվել են որպես կեր նրա կենդանիների` արջերի, առյուծների համար:Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել