Tert.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմից հետո թիվ 164 դպրոցի երեխաների, ուսուցիչների հանգանակություններով հավաքված օգնությունը՝ սննդի ու 200 հազար դրամի տեսքով, հանձնվել է Պաշտպանության նախարարությանը, իսկ ՊՆ հասարակայնության ու տեղեկատվության նախկին պետ, գեներալ Վարդան Ավետիսյանին այս մասին գրություն է ուղարկվել: 

Այս մասին Tert.am-ին հայտնեց դպրոցի տնօրեն Արմինե Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ դպրոցի տրամադրած օգնությունը ու աշակերտների նամակները ԱԱԾ-ն հայտնաբերել էր ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը։

«Ապրիլյան պատերազմից մի քանի օր հետո մենք տարել ենք մանկավարժներով, ցուցակն է ընդհուպ պահպանվել, այդ արկղերը տարել են, «Զինուժից» նկարել են, ցույց տվել: Տասը արկղ, նույնիսկ ունեմ գրած, թե ամեն արկղի մեջ ինչ է դրված՝ 200 հազար դրամի տասը արկղ, գնացել ենք առևտրի կենտրոններից՝«Փեթակից», «Սուրմալուից» գնում ենք արել, բերել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել