Շատ մարդիկ են անհանգստանում, թե արդյո՞ք կարելի է կրկնակի անգամ եռացնել ջուրը, արդյոք դա չի վնասի օրգանիզմին։ Չէ որ կարծիք կա, որ լրացուցիչ եռացնելու դեպքում ջրի մեջ անցանկալի միացություններ են ձևավորվում։ Այս մասին պատմել է բժիշկ հոգեբան–էնդոկրինոլոգ Միխայիլ Բոգոմոլովը։

Կրկնակի եռացման ժամանակ ջրում իրոք առաջանում է պոտենցիալ պաթոգեն սուբստանցիա. մեծանում է «ծանր ջրի» չափաբաժինը, որը դեյտերիումի ջրածնի ծանր իզոտոպ է պարունակում։ Բայց այդ փոփոխությունները նշանակալի չեն։

Եթե երկրորդ անգամ եռացնելուց առաջ ջուրը սառեցված է եղել, ապա կողմնակի սուբստանցիաները նրա մեջ նվազագույն չափով ի հայտ կգան, կալցիումի ավելի քիչ աղեր կլինեն։ Լրացուցիր եռացման դեպքում ջրում կարող է նստվածք առաջանալ, բայց այն միայն ավելի փափուկ է դառնում դրանից։ Այդպիսի ջրով թեյն ավելի համեղ է ստացվում,– նշել է բժիշկը։

Նաև կարևոր է նման կերպ եռացրած ջուրը սառեցված խմել՝ առանց այն հում ջրի հետ խառնելու։ Եռացրած ջուրը չեռացվածի հետ խառնելու դեպքում ջուրը վտանգավոր աղերով է հագեցած լինում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել