Armenpress.am-ը գրում է.

Հնդկաստանը հայտնվել Է իր ողջ պատմության ընթացքում ջրի ծանրագույն ճգնաժամի ճիրաններում, որը տարեկան երկրի շուրջ 200 հազար քաղաքացիների կյանք Է խլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Հնդկաստանի տրանսֆորմացիայի ազգային ինստիտուտի՝ հունիսի 15-ին հրապարակված զեկույցում:

Ինպես պնդում են զեկույցի հեղինակները, այսօրվա դրությամբ երկրի բնակչության մոտավորապես կեսը (շուրջ 600 մլն մարդ՝ 1,3 միլիարդից) բախվում Է ջրի անբավարարության խնդրին, իսկ արդեն 2030 թվականին ջրի պահանջարկը կրկնակի կգերազանցի երկրում հասանելի ջրային պաշարները:

«Հարյուր միլիոնավոր հնդիկների համար ջրի սուր պակասը կարող Է հանգեցնել 6 տոկոսով երկրի ՀՆԱ-ի նվազման»,-նշվում Է հետազոտության մեջ, որից մեջբերումներ Է արել Business Standard թերթը: Զեկույցում նշված Է, որ Հնդկաստանի 21 գերքաղաքներ ստորգետնյա ջրերի իրենց պաշարները կսպառեն արդեն 2020 թվականին, ինչը կազդի շուրջ 100 մլն մարդու կյանքի վրա:

Վկայակոչելով անկախ գործակալությունների տվյալներ՝ զեկույցի հեղինակները նաեւ գրում են, որ Հնդկաստանի ջրային պաշարների 70 տոկոսն աղտոտված Է, ինչը ջրի որակի նրա ինդեքսը 120-րդ տեղն Է դնում 122-ի շարքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել