Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանն ասաց, որ մեքենաների մակնիշներից լավ չի հասկանում և չի կարող մեր հարցերին հստակ պատասխանել, այդ թվում՝ չգիտի, թե ինչ մակնիշի են այն երեք մեքենաները, որոնցից հրաժար­վել է փոխվարչապետը։ «Առանձնա­հատուկ ընտրություն չի կատարվել, միայն շեշտվել է, որ հինգից պետք է մնա երկուսը, թե որ երկուսը, մենք չգիտենք։ Ինքը նաև թիկնապահ­ներից է հրաժարվել»,- ասաց նա։ Հե­տո գրասենյակի ղեկավարից ճշտեց ու տեղեկացրեց, որ այդ երկու մեքե­նաներից մեկը Toyota Prado է (խոսքը, հավանաբար, մեր նշած Land Cruiser 200-ի մասին է)՝ 001 ԼԼ 01 պետհա­մարանիշով, որը սպասարկում է առա­ջին փոխվարչապետին, մյուսը Toyota Camry է՝ 018 ՍՍ 01 համարանիշով, որը, փաստորեն, դարձյալ «նախա­գահականի» համարներով է ու սպա­սարկում է ընդհանուր գրասենյակին։ Մյուս երեք մեքենաների մասով դժվա­րացավ հստակ բան ասել՝ կառավա­րության աշխատակազմը կորոշի, թե ինչպես տնօրինել։ Բնական է, որ մեքենաների մի մասից հրաժարվե­լու ողջ նպատակը բյուջեի միջոցների խնայողությունն է։ Հետևաբար, հար­ցրինք Փաշոյանին՝ ինչ սկզբունքով են որոշել, որ Արարատ Միրզոյանին պետք է սպասարկի ավտոպարկի ամենաթանկարժեք ու ծախսատար մեքենաներից մեկը՝ աժդահա Land Cruiser 200 ամենագնացը, որն ավտո­պարկում եղած ամենածախսատար մեքենաներից է։ Փաշոյանն ասաց, որ առաջնորդվել են խնայողության սկզ­բունքով։

Նկատենք, որ Միրզոյանին սպա­սարկող այդ հսկա «ջիպը» կառավա­րության ավտոպարկում եղած մյուս մեքենաներից՝ Toyota Corolla, Camry Kia Cerato և այլն, 2-3 անգամ շատ բենզին է ծախսում, նույնքան ավել գույքահարկ է մուծվում դրա համար, և, առհասարակ, այդ խոշոր ամենագնացի ամեն մի անվադողն ու ցանկացած այլ ավտոմաս մի քա­նի անգամ թանկ արժեն, քան վերը նշված մեքենաների դեպքում է։ Ու եթե Միրզոյանը հրաժարվի նման թանկարժեք «ջիպով» երթևեկելու ցանկությունից և այն փոխարինի միջին դասի որևէ խնայող սեդանով, կհամարենք, որ բյուջեի միջոցներն այս մասով գոնե իսկապես խնայեցին։

Տիգրան Ավինյանի գրասենյա­կի ղեկավար Վարագ Սիսեռյանն էլ ասաց, որ Ավինյանը հրաժարվել է իրենց հատկացված չորս մեքենա­ներից երկուսից։ Այդ չորս մեքենա­ներից նրանք ընտրել են 2009-10 թթ. արտադրության Mercedes S-Class-ը՝ 001 ԼԼ 55 պետհամարանիշով, որը սպասարկում է փոխվարչապետ Ավինյանին, և մեկ BMW (014 ԼԼ 50), որի մոդելը չնշեց։ Ենթադրաբար՝ դա նախկինում կառավարության աշխատակազմի ղեկավարին սպասարկած բիզնես դասի BMW-ն է (BMW 523 i)։ Թե ինչ մեքենաներ են մյուս երկուսը, որոնցից հրաժարվել են, Սիսեռյանը չկարողացավ նշել։ Նա նաև դժվարա­ցավ ասել, թե արդյոք խնայողության նպատակով են ընտրել հենց այս մեքենաները։ Նշենք, որ Ավինյանին սպասարկող Mercedes S-Class֊ը ներ­կայացուցչական դասի թանկարժեք սեդան է ու խնայողների դասին չի պատկանում։ Այս մեքենայի միայն Airmatic կախոցների վնասման դեպ­քում մի քանի հարյուր հազար դրա­մի ծախս է առաջանում՝ գումարած վառելիքի մեծ ծախսը, գույքահարկը և շահագործման մյուս ծախսերը, որոնք նկատելիորեն բարձր են՝ հա­մեմատած ավելի ցածր դասի մեքե­նաների հետ։ Գրեթե նույնն է նաև BMW-ի դեպքում, որը ևս բավակա­նին ծախսատար մեքենա է։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել