Tert.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ մեկնարկել է «Նոր սերնդի կրթությունը  հարթակի ձևավորումը 1-ին քայլ» բաց միջոցառումը: 

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի խոսքով՝ այն նպատակ ունի նախաձեռնել ազգային քննարկում հայկական կրթության ապագայի շուրջ, ինչպես նաև անհապաղ մշակել ծրագրային նախագիծ դրա ձևավորման և իրագործման համար: 

Մարի Լու Փափազյանը շեշտեց, որ այս օրերին պետք է  պատրաստել և ԿԳ նախարարության քննարկմանը ներկայացնել այնպիսի փաթեթ, որը կնպաստի կրթական բարեփոխումներին:

«Պետք չէ բավարարվել միայն բարեփոխումներով, այլ պետք է ձգտել այնպիսի համակարգ ունենալ, որը կհամարվի աշխարհի ամենազարգացած կրթական համակարգերից մեկը: Ունենք 3 հստակ նպատակ, որի վրա հաջորդ 6 շաբաթվա ընթացքում աշխատելու ենք:

Այդ 3 նպատակներից են. 1-ին՝ հավաքել բոլոր ռեսուրսները, ծրագիրներն ու գաղափարները, որոնք կարող են նպաստել կրթության ոլորտում բարեփոխումներ կատարելուն, 2-րդ՝ ձևավորվել հստակ տեսլական, որը կուղղորդի այդ բարեփոխումները, 3-րդ՝ ունենալ ժամանակացույց, որն անմիջապես ընթացք կտա բարեփոխումներին»,- ներկայացրեց Մարի Լու Փափազյանը:

Քննարկմանը ներկա Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ կարծում է, որ կրթության նկատմամբ վերջին 2-3 շաբաթում ձևավորված հետաքրքրությունը գնալով մեծանում է, ինչն ինքը կարևոր ազդակ է համարում:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել