Shantnews.am-ը գրում է.

Դավիթաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով Հյուսիս-հարավ մայրուղու Տրանշ 2 նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման հետևանքով առաջացած անհարմարությունների դեմ:

Տեղի բնակիչները փակել էին ճանապարհը՝ թույլ չտալով, որ շինաշխատանքները շարունակվեն, քանի որ այդ տարածքով անցնող տրանսպորտային միջոցների համար նախագծով նախատեսված չէ ճանապարհ, ինչի հետևանքով բնակիչները ստիպված են երկար ճանապարհ հաղթահարել քաղաքային տրանսպորտից օգտվելու համար, իսկ նախատեսված շրջանցիկ ճանապարհը բնակիչներին չի բավարարում և նաև անվտանգ չէ: Պահանջ էր դրված նաև վերականգնել տարածքով անցնող տրանսպորտային միջոցների աշխատանքը և Հալաբյան փողոց տանող ճանապարհային կապը:

Խնդիրը մայիսի 14-ին ներկայացվել է քաղաքապետարան և պատասխանի համար սահմանված է 30-օրյա ժամկետ, սակայն բնակիչները մտավախություն ունեն, որ այդ ժամանակահատվածում աշխատանքները կավարտվեն, իսկ իրենց խնդիրը լուծում չի ստանա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել