Panorama.am-ը գրում է.

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նպատակով ստեղծվելիք հանձնաժողովի ներկայացուցիչները դեռևս չեն հանդիպել «Ելք» խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու ԸՕ-ում կատարվելիք փոփոխությունները։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով, հանդիպման կայանալու պարագայում իրենք պատրաստվում են ներկայացնել սեփական առաջարկությունները։ Դրանք, ըստ էության, մի քանիսն են՝ ռեյտինգային ընտրակարգի վերացում, Կուսակցությունների մասին օրենքում ֆինանսավորման խնդիրներ, ինչպես նաև ընտրողների նույնականացման մեխանիզմներ։

«Էլի նյուանսներ կան, բայց ես հիմնական խնդիրներն եմ ասում։ Մնում է քննարկենք»,- ասաց նա։
Էդմոն Մարուքյանը ձեռնպահ մնաց առաջիկա քննարկումների արդյունվետության աստիճանը կանխատեսելուց, միայն նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են՝ լավ Ընտրական օրենսգիրք ունենալու համար։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ևս իր հերթին նշեց, որ հանձնաժողովի անդամների հետ հանդիպման իրենց հիմնական պնդումները վերաբերելու են ռեյտինգային ընտրակարգի չեղարկմանը և մատնահետքերի միասնական շտեմարանի ներդրմանը, որպեսզի կրկնաքվեարկությունները բացառվեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել