Panorama.am-ը գրում է.

«Ես հասկանում եմ, որ շատ քաղաքական ուժերի և կենտրոնների շատ հարմար է ամեն տեղ և անընդհատ փնտրել ինտրիգներ, բայց մենք աշխատում և համագործակցում ենք նորմալ: Ինչ վերաբերում է մարզպետներին, ես բանակցություններին չեմ մասնակցում, ուստի այդ ուղղությամբ որևէ բան  ասել չեմ կարող: Բանակցությունները տանում է մեր կուսակցության ղեկավարը, և դա միանգամայն նորմալ է»,-լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նոր կառավարության հետ գործակցության թեմային:

Նա շեշտեց, որ իրենց կուսակցությունը նրանցից չէ, որ աշխատում է ընտրությունից ընտրություն:

«Մեր բոլոր տարածքային գրասենյակները բաց են եղել և բաց են: Մենք մեր տարածքային  կառույցների հետ հանդիպում ենք ամենօրյա ռեժիմով և քննարկում ենք կուսակցական ընթացիկ խնդիրները: Որևէ սենսացիա դրանում չկա և չպետք է փնտրել»,- ասաց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել