Վարչապետը ազատել է աշխատանքից ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին, ինչպես նաև Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահագն Մելիքյանին:

Ստորև ներկայացնում ենք վարչապետի որոշումները:

«Համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 2-րդ մասի. 
Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ազատելու Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝
Վահագն Մելիքյանին 2018 թվականի մայիսի 18-ից ազատել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել