Aysor.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ նույն կարծիքին, որ պետք է կայանան երկխոսություններ։

«Մաքսիմալ սթափ մտածեք, ինչ ենք մենք ուզում, ես հարգում եմ բոլորի կարծիքը, մենք դրան համապատասխան արձագանք տվել ենք, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը պետք նստեն խոսեն», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կարեն Կարապետյանը։

Հարցին՝ հնարավոր համարում է ընտրել «այսպես կոչված ժողովդրի վարչապետի թեկնածունին», Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Այսպես կոչված վարչապետի թեկնածուն ո՞րն է: Մի հատ բացատրեք: Ես որևիցե մի երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում: Գոյություն ունեն ընտրություններ: Կան մեր քաղաքացիները, որոնք դժգոհ են, բայց ո՞նց չափենք՝ այդ քացացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներ ուզում են մեկ այլ թեկնածուի, ինչպե՞ս մենք վարվենք», - նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Կարեն Կարապետյանն ընդգծեց՝ առաջարկում են անել արտահերթ ընտրություններ։

«Եթե ժողովրդի ընտրյալն ինքն է, ինքը կգնա»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել