Քաղաքացին մեղադրվում է որպես «Զինվորի մայր» ՀԿ փոխնախագահ ներկայանալու և երկու քաղաքացուց 24 350 եվրո գումար հափշտակելու մեջ:

Նարինե Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծանոթանալով Չարենցավանի բնակիչ Արթուր Խաչատրյանի հետ և տեղեկանալով, որ նրա անչափահաս որդին տառապում է «աուտիզմ» հիվանդությամբ, դիտավորյալ ներկայացել է որպես «Զինվորի մայր» ՀԿ փոխնախագահ, Խաչատրյանի բուժման համար նրանց ընտանիքին Գերմանիա ուղարկելու պատրվակով Ա. խաչատրյանի վստահությունն է շահել և 2017թ. Արթուր Խաչատրյանից խարդախությամբ հափշտակել է 11 350 եվրո գումար, որն օգտագործել է սեփական կարիքների համար:

Ձեռքբերված գումարները ծախսելով` նորից գումար հափշտակելու նպատակով ծանոթացել է շաքարային դիաբետ հիվանդությամբ տառապող Կ. Շախպազյանի և նրա եղբոր հետ, կրկին ներկայացել է «Զինվորի մայր» ՀԿ փոխնախագահ:

Նրան և նրա ընտանիքի անդամներին Գերմանիայի Հանրապետություն ուղարկելու և այլ նպատակներով խարդախությամբ Շախպազյանից հափշտակել է 13 000 եվրո: Այսինքն` Նարինե Ավետիսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գործն ուղարկվել է Էջմիածնի դատարան, Նարինե Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել