«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում անհապաղ ազատել շարժման բոլոր ակտիվիստներին, այդ թվում՝ ՕԵԿ Սպիտակի կառույցի ղեկավար Նորիկ Քերոբյանին և մյուս տղաներին:

Արթուր Բաղդասարյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Վերջին մեկ շաբաթվա «Օրինաց երկիր» կուսակցության խոհեմ քաղաքական հայտարարությունները՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ, երաշխավորեցին իրավիճակի խաղաղ և անցնցում հանգուցալուծումը:

Ուստի, հայտարարում եմ, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունը եղել և մնում է համաժողովրդական շարժման հետ:

Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել համաժողովրդական շարժման բոլոր ակտիվիստներին, այդ թվում՝ ՕԵԿ Սպիտակի կառույցի ղեկավար Նորիկ Քերոբյանին և մեր մյուս տղաներին:

Արթուր Բաղդասարյան
ՕԵԿ նախագահ»

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել