ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարություն է տարածել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին ազատ արձակել բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված բոլոր անձանց:

«Օրենքի համապատասխան խաղաղ միջոցներով հանրահավաք անցկացնելու ազատության իրավունքը բոլոր քաղաքացիների համընդհանուր և հիմնարար իրավունքն է»,-ասվում է Կոսյանչիչի հայտարարության մեջ:

«Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին կհարգեն այս իրավունքը և արդարացիորեն կգործարկեն օրենքը՝ ըստ Հայաստանի միջազգային պարտավորվածությունների, այդ թվում և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում: Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են հանրահավաքի իրենց հիմնարար իրավունքներն արտահայտելիս, պետք է անհապաղ ազատ արձակվեն»,-ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել