Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է շրջանառվող լուրերը զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Araratnews.am կայքում տեղ գտած` «Ահազանգ. սկսել են ցուցակագրել մինչև 60 տարեկան տղամարդկանց»  վերնագրով նյութի վերաբերյալ պարզաբանում. նշված նյութը բացարձակ ապատեղեկատվություն է: Որևէ զինկոմիսարիատում որևէ ցուցակագրում չի կարող իրականացվում: Հակառակ դեպքում խնդրում եմ ՀՀ ՊՆ-ը ներկայացնել համապատասխան ապացույց»,- գրել է Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել