Armenpress.am-ը գրում է.

Նոր Նորքի զանգվածում հավաքի մի խումբ մասնակիցներ փորձում են փակել Գայի պողոտա-Նանսենի փողոց խաչմերուկը:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լուսացույցի կարմիր լույսի ժամանակ ոստիկաններին հաջողվում է բողոքի ակցիայի մասնակիցներին հեռացնել երթևեկելի հատվածից և բացել ճանապարհն ավտոմեքենաների համար, սակայն կանաչ լույսի ժամանակ, երբ ճանապարհը հետիոտներինն է, նրանք կրկին հավաքվում ու փորձում են փակել փողոցը:

Ապրիլի 22-ին կայացավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան, սակայն Էրեբունիում ոստիկանության տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել