Aysor.am-ը գրում է.

ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը գտնվել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունքի պետի սենյակում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով այժմ գտնվում է ոստիկանության նույն բաժանմունքում։

«Ես ուղղակի գիտեմ այդքանը, չեմ կարող ասել, թե ինչ քննչական գործողություն է իրականացվում», - ասաց Բաղդասարյանը։

Նա նաև ասաց, որ ինքը Շենգավիթի ոստիկանության բաժանմունքում չի տեսել Նիկոլ Փաշինյանին և տեղյակ չէ՝ որտեղ է պատգամավորը։

Հարցին, թե արդյոք ոստիկանական ուժերը իրավունք ունեին պատգամավորներին հարկադրաբար տեղափոխել ոստիկանություն, փաստաբանը բացասական պատասխան տվեց՝ նշելով. «Պատգամավորները ներկայացնում են և ունեն իշխանություն՝ անկախ նրանից ընդդիմադիր են, թե ոչ։ Նրանց ձերբակալելու ընթացակարգը Սահմանադրությամբ ամրագրված է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել