Aysor.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովը այս պահին չի նախատեսում հատուկ նիստ հրավիրել։

«Գոնե իրավական առումով նման անհրաժեշտություն չկա, այս պահին նման օրակարգ ինձ հայտնի չէ, նման իրավական անհրաժեշտություն դեռևս չի առաջացել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է երկրում ստեղծված իրավիճակից ելնելով ԱԺ հատում նիստ հրավիրվի։

Aysor.am-ի հացրին՝ հնարավո՞ր է այսօրվա տապալված բանակցությունից հետո մեկ անգամ ևս երկխոսության կոչ արվի իշխանության կողմից, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ամեն ինչ կախված է պարոն Փաշինյանից, պատմության մեջ առաջին անգամ երեկ ՀՀ նախագահը գնաց ցուցարարների մոտ, այսօր վարչապետը հանդիպեց Փաշինյանին, երկխոսության կոչ արեց, բայց, ցավոք սրտի, պարոն Փաշինյանը կոչերին՝ իրականացնել երկխոսություն, որոնք կհանգեցնեին բարեփոխումների, որով համակարգային փոփոխությունների ընթացքն էլ ավելի կմեծանար, գնաց մերժողական ճանապարհով», - ասաց նա։

Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ այսօր ՀՀ վարչապետի ու Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպումը երկխոսություն չէր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել