Tert.am-ը գրում է.

Բանակցությունների և կոնֆլիկտների կառավարման միջազգային մասնագետ Արթուր Մարտիրոսյանն այսօր անդրադարձել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը:

Բանակցությունների և կոնֆլիկտների կառավարման միջազգային մասնագետը նշել է, որ դիտել է Երևանի «Մարիոթ» հյուրանոցում Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի «երկխոսությունը»:

Արթուր Մարտիրոսյանը, մասնավորապես, գրել է.

«Հնարավոր է դուրս գալ ուլտիմատումային փակուղուց: Միանշանակ: Նույնիսկ երեք րոպեում է հնարավոր թվարկել ելքի ուղիները: Ըստ էության, բանակցություններ «Մարիոթում» չեղան և չէին կարող լինել:

Որպեսզի դա հասկանալի լինի, բավարար է նայել լուսանկարները. լրատվամիջոցների բարձրախոսները սեղանին էին և լրագրողները՝ լսարանում:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել