168.am-ը գրում է.

Սկսած ապրիլի 13-ից՝ մայրաքաղաքում ծավալված զանգվածային միջոցառումներին ներկա գտնվող անձանց կողմից կատարվել են բազմաթիվ առերևույթ հանցագործություններ: Մասնավորապես բռնություններ են կիրառվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, խուլիգանություններ, վնասվել կամ ոչնչացվել է պետական, համայնքային կամ քաղաքացիներին պատկանող գույքը:

Այդ դեպքերի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակում տարբեր հանցագործություներ կատարելու կասկածանքով հարկադրանքի միջոցներ են կիրառվել 3 տասնյակից ավելի անձանց նկատմամբ:

Վերը նշված դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է որ, զանգվածային միջոցառումների կազմակերպիչների, առանձին մասնակիցների գործողությունները, բացի կազմակերպված բնույթի հանցավոր դրսևորումներից, նաև նպաստում են լոկալ, հանրության համար վտանգ ներկայացնող արարքների կատարմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել