Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպման մեջ  բանակցությունների արվեստ չկար: Բանակցելու արվեստ, մշակույթ, կարողություն, գիտելիք երկուստեք չցուցաբերվեց:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը:

«Երկխոսությունը փաստորեն չկայացավ: Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը  պետք է ասեր՝ Նիկոլ, եկել ենք, սեղանի շուրջ ենք, արի՛ միասին քննարկենք քո պայմանները և ինչպես դա անենք, որովհետև ես համամիտ եմ, որ փոփոխություն է պետք: Սարգսյանը պիտի ասեր փոփոխության անհրաժեշտության մասին, որը պարզ տեսանելի է այսօր, այդ փոփոխության շուրջ ինքը պետք է սկսեր խոսակցությունը»,- ասաց Բախշյանը:

Դիտարկմանը, թե դա այդ դեպքում չէր ենթադրվի կամ չէր մեկնաբանվի այնպես, որ Սերժ Սարգսյանը զիջում է իշխանությունը, Բախշյանն ասաց, որ  հենց այդտեղից էլ պետք է սկսվեր, պիտի համաձայներ, որ փոփոխություն պետք է, և պետք է առաջարկեր խոսել քայլերի ընթացքի մասին:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել