Aysor.am-ը գրում է.

Մեկնարկեցին Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները:

Փաշինյանը կոչ արեց չօգտագործել երկխոսություն տերմինը, քանի որ ինքը եկել է քննարկելու իշխանափոխության հարցը:

«Դուք չեք գիտակցում պատասխանտության աստիճանը: Եթե այդ տոնով պետք  խոսել, մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է», - ասաց Սերժ Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, որ իրեն ոչ եք չի կարող սպառնալ, ի պատասխան Սերժ Սարգյանը նշեց, որ ինքը չի ցանակնում այդ տոնով շարունակել բանակցությունները:

«Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունն իրավուքն չունի խոսել ժողովրդի անունից, և ես Ձեզ հետ այլևս ցանկություն չունեմ շարունակելու խոսակցությունները», - ասաց Սարգսյանն ու հեռացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել