Yerkir.am-ը գրում է.

Տեղեկացրել էինք, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին քիչ առաջ ասել էր, որպեսզի դադարեցնեն քայլերթը:

Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ մինչ այս ոստիկանությունը թույլատրում էր քայլերթ իրականացնել, իսկ հիմա արդեն չի թույլատրում՝ Օսիպյանը պատասխանեց, որ իրենք ստանում են բողոքներ, որ իրավիճակը դառնում է անկառավարելի: «Հայհոյում են ոստիկաններին, քաղաքացիներին չեն թույլատրում ազատ տեղաշարժվել: Հավաքն անօրինական է: Բացի այդ` քաղաքապետարանը գծագրել է երթուղի: Դադարեցրեք քայլերթը և ոստիկաններին բախման մի տարեք: Դուք խանգարում եք նաև տրանսպորտի երթևեկությանը»,- ասաց նա:

Իսկ թե ո՞րն է այդ երթուղին, Օսիպյանն այդպես էլ չպատասխանեց:

Փաշինյանը ժամանակ խնդրեց Օսիպյանից, որպեսզի քննարկի առաջարկը:

Նշենք, որ մի քանի քաղաքացիների առավոտյան բերման են ենթարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել