Tert.am-ը գրում է.

11։37


Ոստիկանության և երթի մասնակիցների միջև քաշքշոց սկսվեց, ոստիկանները փորձում էին տարածքից հեռացնել ցուցարարներին, ինչի ընթացքում ոստիկաններից մեկը կարծես հարված ստացավ և ընկավ գետնին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ով ոստիկանին հարվածում է, նա այս շարժման հետ կապ չունի: 

«Ոստիկանին գցել գետին ո՞րն է»,- ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և նրան պատասխանեցին, որ եթե եղել է այդպիսի բան անող, ապա նա սադրող է: 

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոստիկաններին վիրավորողը հանրապետական կուսակցության կողմից ուղարկված սադրիչներն են: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մի քիչ հանգստանալ՝ կիրավիճակը հասկանալու համար:


11։30

 

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մասնակիցներին համախմբվել իր շուրջ:  «Ես կոչ եմ անում Երևանի մյուս հատվածներում փակել փողոցներ, խաչմերուկներ, որպեսզի Ոստիկանությունը հնարավորություն չունենա ուժերը կենտրոնացնել:

Բոլորդ մոտեցեք այստեղ, որպեսզի բերման ենթարկելու հնարավորություն չունենան, թև թևի մտեք»,-ասաց նա:


Նիկոլ Փաշինյանը ոստիկանների գործողությունների այս փոփոխությունը պայմանավորեց նրանով, որ նրանք հասկացել են, թե հեղափոխությունը տեղի է ունենում և նրանց թվում է թե դա կարելի է հետ շրջել, բայց նրանք սխալվում են: «Եթե ինձ տանեն, ձերբակալեն, բերման ենթարկեն, ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում փակել ճանապարհները, ոստիկանական բոլոր բաժինները, գերատեսչությունները շրջափակել, դուրս գալ զանգվածային բողոքի ցույցերի և գալ ինձ ազատելու»,-ասաց նա:


11։26

Սա ժողովրդավարական թավշյա, ոչ բռնի հեղափոխություն է և այդ հեղափոխության վերջնական հաղթանակին պակասում է քո անձնական մասնակցությունը, և մենք ձեզ կոչ ենք անում դուրս գալ փողոց: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ իր կողմնակիցների հետ շարունակելով երթը: Նա կոչ արեց մերժել կոռումպացված իշխանությանը և դուրս գալ փողոց՝ տեր կանգնել հայրենիքին, հաղթանակին:

Ոստիկանությունը փորձեց խոչընդոտել երթը և հրմշտոց սկսվեց: Չնայած դրան երթի մասնակիցները փորձեցին շարունակել երթը և Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին դուրս գալ փողոց:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց դադարեցնել երթը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Անհայտ անձինք կոտրել են մեր շարժման մասնակիցների մեքենաները, և Ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել և սա բողոքի երթ է կողմնակիցների նկատմամբ հարձակումների կապակցությամբ: 

«Օրենքը լիազորում է ցանկացած քաղաքացու առանց իրազեկման անցկացնել երթ, քանի դեռ երթը բնույթով խաղաղ է, Ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքի անցկացմանը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել