Tert.am-ը գրում է.

Միացյալ Թագավորությունը միացել է Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններին ոչ թե ամերիկյան իշխանություններին հաճոյանալու համար, այլ ելնելով իր ազգային շահերից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

«Մենք չենք հետևել Ամերիկայի հրամաններին, այլ առաջնորդվել ենք մեր ազգային շահերով… Մենք համարել ենք, որ դա ճիշտ կլինի և միացել ենք արշավին, այլ ոչ թե ԱՄՆ նախագահի պահանջով», - ասել է Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Մեյը նաև բացատրել է, թե ինչու է համայնքների պալատին ներգրավել Սիրիայի դեմ ռազմական գործողությունների քննարկմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել