Aysor.am-ը գրում է.

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հատուկ Մշակույթի նախարարության պատվերով Ապրիլյան պատերազմի թեմայով պատրաստվող ներկայացման մասին Aysor.am-ն ընթերցողներին արդեն տեղեկացրել է: Մեզ հետ հերթական զրույցում թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն ընդգծեց՝ ներկա պահին ստեղծագործական պրոցեսը բուռն ընթացքի մեջ է, բեմական փորձերը գրեթե ավարտին են մոտենում:

«Վստահ էմ՝ սա լինելու է արցախյան թեմայով վերջին տարիների լավագույն աշխատանքներից մեկը: Ինչո՞ւ ոչ՝ նաև խաղացանկի այցեքարտային ներկայացումներից: Ճիշտ է, գործողությունները հիմնականում Ապրիլյան պատերազմի օրերին են կատարվում, սակայն ընդհանուր ներկայացումը խոսում, բարձրաձայնում է արցախյան խնդրի մասին: Չեմ կարծում, թե այս 25 տարիների ընթացքում եղել է գեթ մեկ օր, որ մենք պատերազմի մեջ չենք գտնվել: Արդեն իսկ բեմը լիովին ձևավորված է, երաժշտությունն՝ ամբողջովին պատրաստ», - մանրամասնեց Տիգրան Վիրաբյանը:

Շուրջ մեկ ամիս առաջ թատրոնի ստեղծագործական կազմը հայկական երկրորդ հանրապետությունում հանդիպել է Արցախի Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ: Երկարատև քննարկման արդյունքում վերադարձից հետո Գյումրու թատրոնի գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը ներկայացման մեջ մի շարք փոփոխություններ է արել, որոնք առավել շահավետ և իրական են դարձնում պատրաստվող աշխատանքը:

«Շատ կարևոր ինֆորմացա ստացանք այն մարդկանցից, ովքեր տարիներով ապրել են այդ ամենի մեջ: Որոշ մասսայական տեսարաններ են ավելացել, որոշ տեսարաններ էլ փոխվել են՝ ներկայացումն առավել մոտեցնելով իրականությանը», - նշեց մեր զրուցակիցը:

Ներկայացման հավանական վերնագրերի մեկը «Հարսանիք թիկունքում»»-ն է, որը շատերիս մոտ անմիջապես ասոցացվում է «Հարսանիք լեռներում» օպերացիայի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել