Panorama.am-ը գրում է.

«Օրերս Մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել, հոգեբուժական կազմակերպություններում առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որով արձանագրել է բազմաթիվ խախտումներ՝ այդ թվում նաև առողջության իրավունքի»,- այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։

«Կուզեի իմանալ այս խախտումների վերացման ուղղությամբ ի՞նչ է կատարվում»,- հարցրեց նա։
Պատգամավորի հարցին պատասխանեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը։

«Առողջապահության վերաբերող մասով կապվել ենք ՄԻՊ գրասենյակի հետ,  համատեղ ջանքերով պատրաստել ենք մի ճանապարհային քարտեզ,  ստեղծվել է միացյալ խումբ, որը կհետևի այդ քարտեզի իրականացմանը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ինչ վերաբերում է պայմաններին, որտեղ որ գտնվում են հոգեկան հիվանդություն ունեցողները, Ալթունյանն ասաց, որ բարեփոխումների շնորհիվ հաջողվել է տնտեսել ինչ-որ գումար և դա  կծախսվի հոգեբուժարանների պայմանները լավացնելու համար. «Դեղորայքի մասով այսօր մեծ խնդիրներ չունենք, կենցաղային վիճակը, կարծում ենք, մոտակա մեկ-երկու ամսում կլավանա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել