Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել: ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանին Հայաստանի կառավարությունը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում կվճարի 2410 եվրո: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքից:

2009 թվականի նոյեմբերի 18-ին դիմումատու Կարեն Պողոսյանը հայց է ներկայացրել արդարացի փոխհատուցման պահանջով: Նա դիմումում նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի՝ սեփականության իրավունքի խախտում։

Նշենք, որ դիմումատուն առանց թույլտվության Երևանի արվարձաններից մեկում 1000 քմ մակերեսով հողատարածքի վրա կառուցել է 500 քմ ընդհանուր մակերեսով շինություն, որը բաղկացած է եղել պահեստից ու անավարտ շինությունից:

2001 թվականին դիմումատուն հատուկ հայց է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել այդ շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը, ինչպես նաև հողամասի նկատմամբ իր օգտագործման իրավունքը: Քաղաքացու հայցը բավարարվել է, և Անշարժ գույքի կադաստրից նրան տրվել է սեփականության վկայական:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել