Tert.am-ը գրում է.

Հաշվի առնելով այն արագությունը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ ընդունեց հայկական կողմի ներկայացրած  ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների դիմումները, կարծում եմ՝ Եվրոպական դատարանում ընդունվածից շատ ավելի արագ կլինի գործերի քննությունը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների վերաբերյալ աշխատանքները կատարվում են մի քանի ուղղություններով: Ըստ նրա՝ ամենակարևոր, ամենաշոշափելին այն է, որ փաստաբանական խմբի կողմից, գրեթե բոլոր զոհերի ընտանիքները ներկայացնելով, դիմումներ են ուղարկվել Եվրոպական դատարան:

«Այս դիմումների մեծ մասը շատ արագ՝ հենց 2016 թ.-ին, արագացված ձևով ընդունվել է վարույթ և ներկայումս գտնվում է քննարկման փուլում:

Դժվար է ասել, թե երբ կսկսվի գործի քննությունը: Գիտենք, որ ՄԻԵԴ-ում նույնիսկ կարող է 10-ամյակ և ավելի երկար տևել, բայց սա այդ դեպքը չէ: Հաշվի առնելով այն արագությունը, որ Եվրոպական դատարանը վարույթ ընդունեց՝ ես մտածում եմ, որ Եվրոպական դատարանում ընդունվածից շատ ավելի արագ կլինի գործի քննությունը: Կարևորն այն է, որ այս հարցը միջազգային նման հեղինակավոր կառույցի օրակարգում է»,- նշեց Արցախի օմբուդսմենը:

ՄԻԵԴ ներկայացված դիմումները երկու մասի են բաժանվում: Առաջինը վերաբերում է ապրիլյան պատերազմի ընթացքում 20-ից ավելի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական կողմի իրականացրած դաժանություններին, խոշտանգումներին, և հենց այս մասի գործերն են վարույթ են ընդունվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել