Aysor.am-ը գրում է.

Մարտի 27-ին թատերական հարթակները ամենամարդաշատն են՝ բազմաթիվ պարգևատրումներ, արտիստների գործունեությունը գնահատող մրցանակներ, ներկայացումների պրեմիերաներ ու ոլորտի հիմնահարցերը բաձրաձայնող ելույթներ: Ի վերջո, հենց այս՝ Թատրոնի միջազգային օրն է այդ ամենը մեկտեղելու հրաշալի ժամանակահատվածը:

ՀՀ Ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը հայ բեմի արտիստներին համարում է նվիրյալներ, ովքեր այս պայմաններում, այնուամենայնիվ, ծառայում են իրենց ընտրած գործին: Ինչպես նա է նկատում, հոգևորը վերջին, նյութն՝ առաջին պլանում է:

«Ճիշտ է, թատրոնների համար երբեք հեշտ չի եղել, բայց այսչափ դժվար էլ չի եղել: Սակայն մեր նվիրյալները՝ լինի Երևանում, Ստեփանակերտում, թե Թբիլիսիի հայկական թատրոնում, ծառայում են: Իհարկե, հիմա պետք է մի քիչ ավելի նվիրված ծառայել, ավելի լուրջ ու հետևողական լինել, որովհետև նյութը եկել է առաջին պլան: Ամեն ինչ արվում է նյութի համար», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց բեմադրիչը:

Նա հավատում է՝ կգա մի ժամանակ, երբ այս ամենը կկարգավորվի, հիմա ուղղակի պետք է չտրտնջալ ու չնահանջել, այլ շարունակել աշխատել, ստեղծել: Թող լինեն նոր պրեմիերաներ, բեմի վրա ծնվեն նոր արտիստներ: Ընդգծում է՝ ցանկությունը մեկն է՝ մի քիչ հավաքվեն ու այս անցումային շրջանը պատվով անցնեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել