Panorama.am-ը գրում է.

Վորոնեժում նախօրեին տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցում շարունակում է մնալ 9 տուժած: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Նրանցից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը՝ կայուն ծանր:

Տուժածներից վեցը գտնվում են վիրաբուժական բաժանմունքում: Բժիշկների խոսքով, նրանցից երկուսն այսօրվա ընթացքում կարող են դուրս գրվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել