Tert.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, թե բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից, վերաբերում է բոլորին: 

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Նրա գնահատմամբ՝ սա ամենակարևոր հարցերից է, քանի որ երկրի նախագահը բոլորի նախագահն է, և նա բոլոր երիտասարդների ներուժն օգտագործելու է երկրի բարօրության համար:

«Այո, ես կարծում եմ, որ դա վերաբերում է նաև մեր հարգարժան գործընկերներ Նիկոլ Փաշինյանին, Էդմոն Մարուքյանին, Արտակ Զեյնալյանին և բոլորին, եթե նույնիսկ քաղաքական ընդդիմություն են: Երկրի բարօրության համար պայքարող, երկրին նվիրված տղաների և աղջիկների ներուժն օգտագործվելու է ի շահ երկրի զարգացման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել